Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Պայթյուն Բաղդադում. ավելի քան 9 զոհ

Պայթյուն Բաղդադում. ավելի քան 9 զոհ
04.06.2012 | 04:19

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունն առավել քան 9 մարդու կյանք է խլել: Մոտ 40-ը վիրավորվել է, հայտնում է «Ռոյթերը»:
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել երկրի առողջապահության նախարարության և տեղական շիա համայնքի վարչական շենքի մոտ կայանած ավտոմեքենայի մեջ:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ կատարում է հետաքննություն:
Նշենք, որ Իրաքում լարվածությունը պայմանավորված է երկրում երկու համայնքների` սուննիների և շիաների միջև պատմականորեն ստեղծված հակամարտությամբ: 1997 թ. անցկացված մարդահամարի տվյալներով` Իրաքի բնակչության 66 տոկոսը սուննի-մահմեդական է, 34 տոկոսը` շիար: Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին սուննիներն առանցքային դերակատարում ունեին Իրաքի կառավարման համակարգում: Սակայն 2003 թ. ԱՄՆ-ի ռազմական ներխուժման արդյունքում տապալվեց Հուսեյնի իշխանությունը, իսկ պետական պաշտոններում հիմնականում տեղեր զբաղեցրին շիաները:
ՈՒժերի նոր բաշխվածությունն Իրաքի քաղաքական դաշտում հանգեցրեց սուննիների և շիաների միջև հարաբերությունների սրման: Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ այդ լարվածության աճը կարող է հանգեցնել քաոսի և քաղաքացիական պատերազմի:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ